Դեկտեմբերի երեսունմեկին բալորն իրենց տոնածառները զարդարել էին և՛ կենդանիները, և՛ մադիկ: Միայն մնացել էին եղնիկները, որոնք տոնածառ չունեին: Եղնիկներն այդ տարի Ձմեռ պապուց տոնածառ էին ուզել: Ձմեռ պապը դժվարանում էր ամեն անգամ սովորական սահնակով բոլորին նվերներ բաժանել: Գիշերվա ժամը տասներկուսին ամբողջ աշխարհը սպասում էր ուշացած Ձմեռ պապուն: Նա ուշացել էր , որովհետև նրա սահնակը սովորական էր: Երբ Ձմեռ պապը եղնիկների կողքը կանգնած մի երեխայի նվեր էր տալիս, եղնիկները գնացին և ուսումնասիրեցին սահնակի թելը: Հանկարծ Ձմեռ պապը մոտենում է սահնակին, եղնիկները զարմանքից կապվում են սահնակի թելից և սահնակն ու եղնիկները համ շքեղ տեսք են ունենում համ կախարդական դառնում: Այդ օրվանից Ձմեռ պապը չի դժվարանում այդքան ճանապարհ անցնել: Եղնիկները վերցրեցին իրենց նվերները և դառձան Ձմեռ պապու օգնական վարորդը: