Աշխարհի առաջին համակարգիչը, որն աշխատանքում օգտագործել է միայն էլեկտրոնային բաղադրիչներ, մշակվել և ստեղծվել է հեռավոր 1941 թվականին: IBM ընկերության (այն ժամանակ արտադրում էր բանջարահատիչի տիպի կենցաղային իրեր) 5 ինժեներ՝ Հարվարդի համալսարանի ամերիկացի մաթեմատիկոս Հովարդ Էյքենի գլխավորությամբ, կյանքի են կոչում գյուտարար Չառլզ Բեբբիջի գաղափարները, ով դեռ 1833 թվականին մշակել էր ունիվերսալ թվային հաշվիչ մեքենայի նախագիծը, սակայն այն ժամանակվա տեխնոլոգիաների ցածր մակարդակի պատճառով չէր կարողացել իրագործել:
Ինժեներների ստեղծած հրաշքը ստանում է «Մարկ-1» անվանումը: Իրականում, մեքենան սկզբում կոչել են «Ավտոմատ հաջորդականությամբ վերահսկվող հաշվիչ», սակայն բանն այն է, որ համակարգչի գործարկման արարողության ժամանակ Հովարդ Էյքենը չի հիշատակել մեքենայի ստեղծման գործում IBM-ի որևէ դերակատարության մասին: Արդյունքում հովանավորները ետ են կանգնել, իսկ համակարգչի անվանումը ստիպված են եղել փոխել:
Համակարգչի առաջին պաշտոնական գործարկումը տեղի է ունեցել 1944 թվականի օգոստոսի 7-ին: «Մարկը» կարողանում էր 3 վայրկյանում գումարել և հանել, իսկ բազմապատկում և բաժանում էր փոքր-ինչ ավելի երկար՝ համապատասխանաբար 6 և 15,3 վայրկյանում: Ըստ էության, դա հաշվիչ էր, ընդ որում՝ շատ թույլ, եթե հաշվի առնենք ժամանակակիցների հնարավորությունները: Սակայն դեռ 1944 թվականն էր, և մեքենան, որ առանց մարդու մասնակցության ունակ էր մաթեմատիկական գործողություններ կատարել, մեծ առաջընթաց էր:
Առաջին համակարգիչն անհնար էր դնել սեղանին կամ ձեզ հետ անկողին մտցնել: Այն 4,5 տոննա կշռող գիգանտ էր: «Մարկի» լարերի ընդհանուր երկարությունը կազմում էր 800 կմ, իսկ բաղադրիչ մասերի քանակը հասնում էր 765 հազարի: Այս ամենը տեղավորվում էր 17 մետր երկարության և 2,5 մետր բարձրության, չժանգոտող պողպատից և ապակուց կազմված կորպուսում:
Նախագծի արժեքը կազմել է 500 հազար դոլար, որն այն ժամանակների համար վիթխարի գումար էր:
Արժե նշել, որ գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեի հաշվիչ մեքենան ստեղծվել է ավելի վաղ՝ 1938 թվականին, սակայն այն կազմված էր մեխանիկական հիմքի վրա: Այդ իսկ պատճառով՝ «Մարկ-1»-ը, ըստ էության, առաջինը չէ, սակայն առաջինն է, որը կազմված է միայն էլեկտրական բաղադրիչներից, ինչն էլ այն դարձնում է ավելի մոտ այն բանին, որը
Month: Դեկտեմբեր 2018
Ես սիրում եմ հայկական ամանորի նշելաձևը:
Որովհետև հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր:Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը:Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել: Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը,ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը:Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձինս Մեծ Պապուկի:Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:
ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՑԻԿ

Դեկտեմբերի երեսունմեկին բալորն իրենց տոնածառները զարդարել էին և՛ կենդանիները, և՛ մադիկ: Միայն մնացել էին եղնիկները, որոնք տոնածառ չունեին: Եղնիկներն այդ տարի Ձմեռ պապուց տոնածառ էին ուզել: Ձմեռ պապը դժվարանում էր ամեն անգամ սովորական սահնակով բոլորին նվերներ բաժանել: Գիշերվա ժամը տասներկուսին ամբողջ աշխարհը սպասում էր ուշացած Ձմեռ պապուն: Նա ուշացել էր , որովհետև նրա սահնակը սովորական էր: Երբ Ձմեռ պապը եղնիկների կողքը կանգնած մի երեխայի նվեր էր տալիս, եղնիկները գնացին և ուսումնասիրեցին սահնակի թելը: Հանկարծ Ձմեռ պապը մոտենում է սահնակին, եղնիկները զարմանքից կապվում են սահնակի թելից և սահնակն ու եղնիկները համ շքեղ տեսք են ունենում համ կախարդական դառնում: Այդ օրվանից Ձմեռ պապը չի դժվարանում այդքան ճանապարհ անցնել: Եղնիկները վերցրեցին իրենց նվերները և դառձան Ձմեռ պապու օգնական վարորդը:
Թագավորի նոր զգեստը
Հանս Քրիստիան Անդերսեն
Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձևության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։
Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել աշխարհի հայտնի ամենատաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստներ կարում և այդ զգեստները կարող են տեսնել միայն խելոքները։
Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կտորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն կերպ աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են անում իրենց գործը։
Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որը շուտով պիտի հագնի թագավորը։
Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։
Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։
Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում նրա զգեստը, որն իրականում գոյություն չուներ։
Թագավորը պարզապես մերկ էր։
Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։
— Ախր թագավորը մերկ է։
Հավաքվածներն իսկույն սկսում են փսփսալ ու անկեղծանալով հաստատում, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում է, իսկ թագավորը մտածում է․
— Սրանք բոլորը հիմար են, իսկ ես պիտի գնամ մինչև վերջ։
Ու քիթը ցցած նա առաջ է անցնում, հետևից քարշ տալով հպատակներին, որոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։
Ներկայացումն ինձ համար մի քիչ ձանձրալի էր, որովհետև ես դիտել եմ այդ ներկայացումը, բացի Կիկոսի մահից:
Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։
Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:
- Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
- Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
- Բնութագրի՛ր փշատերևին:
- Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
- Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
- Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Նամակ ձմռանը

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:
Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:
Գեղամ Սարյան
Բարև ես Գագիկն եմ: Ամենից շատ սիրում եմ ձմեռը այսինքն քեզ՝
որովհետև ձմռանը նոր տարի է լինում և Ձմեռ պապիկն է գալիս շատ նվերներով:
Նաև շատ եմ սիրում ամանորյա երաժշտության տակ տոնածառ զարդարել:
Իսկ ձմռանը ինձ շատ դուր է գալիս ձնեմարդ պատրաստել իմ ընտանիքի հետ:
Նամակ ձմռանը
Բարև ես Գագիկն եմ , ձմեռ ջան: ես ամենից շատ սիրում եմ ձմեռը՝ այսինքն քեզ՝ որովհետև ձմռանը նոր տարի է լինում և Ձմեռ պապիկը շատ նվերներ է բերում:
Իսկ ձմռանը ես շատ եմ սիրում տոնածառ զարդարել, մանավանթ ամանորյա երաժշտության տակ: նաև ձմռանը ես շատ եմ սիրում ձնագնդիկ խաղալ, ձնով ձնեմարդ
պատրաստել ձմեռային արձակուրդների ժամանակ: