Կարգեր
Uncategorized

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:
  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
  3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  4. Բնութագրի՛ր փշատերևին:
  5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
  6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
  7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Կարգեր
Uncategorized

Նամակ ձմռանը

Ձյուն

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

Կարգեր
Uncategorized

Բարև ես Գագիկն եմ:  Ամենից շատ սիրում եմ ձմեռը այսինքն քեզ՝

որովհետև ձմռանը նոր տարի է լինում   և  Ձմեռ պապիկն է գալիս շատ նվերներով:

Նաև շատ եմ  սիրում ամանորյա երաժշտության տակ տոնածառ զարդարել:

Իսկ ձմռանը ինձ շատ դուր է  գալիս  ձնեմարդ պատրաստել  իմ ընտանիքի հետ:

Կարգեր
Uncategorized

Նամակ ձմռանը

Բարև ես Գագիկն եմ , ձմեռ ջան:    ես ամենից շատ սիրում եմ  ձմեռը՝ այսինքն  քեզ՝   որովհետև ձմռանը նոր տարի է լինում  և    Ձմեռ պապիկը շատ նվերներ է բերում:

Իսկ ձմռանը ես շատ եմ սիրում տոնածառ զարդարել,  մանավանթ ամանորյա երաժշտության տակ: նաև ձմռանը ես շատ եմ սիրում ձնագնդիկ խաղալ, ձնով ձնեմարդ

պատրաստել  ձմեռային արձակուրդների ժամանակ:

Կարգեր
Uncategorized

Ձյուն

Untitled

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,

Զգույշ իջիր դաշտերին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:Հանդարտ, կամաց իջիր այնպես,

Ծաղիկները չարթնանան,

Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,

Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,

Հանգիստ, խաղաղ իջիր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

 

Կարգեր
Ընթերցարան

Ձյուն

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

Կարգեր
Uncategorized

Ողջույն

Ողջույն, ես Գագիկ Հակոբյանն եմ:

Կարգեր
Uncategorized

The Journey Begins

Thanks for joining me!

Good company in a journey makes the way seem shorter. — Izaak Walton

post

Design a site like this with WordPress.com
Get started