Գրադարան

Փոքր Մհեր
Տարին երեք անգամ
Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին
Մեկ անգամ՝ Վարդևորին
Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։
Քար որ կաբացվի,
Մհեր դուրս կէլնի,
Մեկ ժամ կէրթա,
Մեկ ժամ կդառնա։
Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,
Քառսուն օր վեր քարերուն կէրթա,
Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի,
Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։
***
Կասեն մեկ օր, Զատկի առավոտ
Մի աման հավկիթ ներկած,
Մեր կտա աղջկա ձեռ,
Թե՝ «Տար մեր քավորի տուն
Քավորին հավ–ճիվ չկա»։
Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա։
***
Էդ վախտ Ագռավու քար կբացվի,
Մհեր քարից դուրս կէլնի,
Որ պըտըտի աշխարհք,
Աղջիկ կտեսնի, կկայնի, կասի,
–Աղջիկ ջան, էդ ի՞նչ կըտանես։
Աղջիկ կասի, –էդ հավկիթ է ներկած։
–Բա ո՞ւր կտանես։
Կըտանեմ մեր քավորի տուն։
Մհեր կասի– Դե․ ձեր քավոր ես եմ;
Բե՛ր, աղջիկ ջան, բե՛ր ինձ տուր։
Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,
Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,
Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի
–Էս էլ տուր սանամոր խալաթ։
***
Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։
Իրա մամ կասի․
Աղջիկ էդ ո՞ւր տարար էդպես շուտ։
–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա
Տարեր է, չեմ գիտի ում է տվե,
Ամանը ոսկով լի դարձեր է,
Քավոր մեզնից բեթար աղքատ է
Էդ ոսկիք ո՞վ է ճամփե։
***
–Աղջիկ ջան, –կասի հեր,-
Դու էդ ոսկին, որ բերիր,
Հիմի էդ տեղ գիտես դո՞ւ։
–Գիտեմ, ընչի չգիտեմ,-կասի աղջիկ,-
Այ, էնտեղ մի քար կա, էնտեղ է,
Արիր էրթանք, շանց տամ։
Հեր կասի, –Հլա էրթանք, տեսնանք։
***
Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,
Կէրթան կհասնեն Ագռավու քար։
Աղջիկ կասի, –Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,
Հավկիթ ամանով առավ,
Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,
Ներս մտավ, կես դատարկեց,
Ոսկի լցրեց, տվեց ինձ ասաց․
«Էս էլ տար մեր սանամոր խալաթ»,
Ու ինք ներս մտավ քարի մեջ։
***
Կասեն, Մհեր, իր ձին մեջ են քարին,
Դեռ կենդանի են կայնուկ։
Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,
Ջուր կըգա, կաթի էդ քարեն,
Էդ քարի առջև կըթացվի,
Էդ Մհերի ձիու ջուրն է։
Քարի մոտեն նցնող ամեն ճամփորդ,
Ամեն ուրբաթ օր
Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։
Քոմոդո վիշապը
Եղել է, չի եղել, մի վիշապ է եղել։ Անունը՝ Քոմոդո։
Նա կարողանում էր կրակ արտաշնչել, ուստի հարեւան բոլոր բնակիչները նրանից վախենում էին։ Լսելով Քոմոդոյի ոտնաձայները, բոլորն էլ փախչում ու թաքնվում էին։
Իսկ ոտնաձայները լսելը այնքան էլ մեծ բան չէր, որովհետեւ Քոմոդոն միաժամանակ երեք զույգ կոշիկ էր հագնում (չէ՞ որ վիշապները վեց ոտք ունեն) եւ այդ վեց կոշիկները միաժամանակ, իսկ յուրաքանչյուր կոշիկն էլ առանձին՝ սոսկալի ճռճռում էին։
Բայց մի անգամ Քոմոդոն հանդիպեց Սյուզի անունով աղջկան, որը վիշապից բնավ չվախեցավ։
— Ինչո՞ւ ես կրակ արտաշնչում,— հարցրեց աղջիկը։— Դու այդ կրակով բոլորին վախեցնում ես։
— Հըմ,— պատասխանեց վիշապը,— ես… հըմ… ես չգիտեմ, թե ինչու… Այդ մասին երբեք չեմ մտածել։ Հիմա ես ի՞նչ անեմ… այլեւս չվախեցնե՞մ։
— Իհարկե, մի վախեցրու,— ասաց Սյուզին։
— Լավ, չեմ վախեցնի,— ասաց Քոմոդոն։
Նրանք հրաժեշտ տվեցին իրար, եւ Սյուզին տուն գնաց։ Արդեն մութն ընկել էր, բայց լապտերավառ Չարլին, չգիտես ինչու, լապտերները չէր վառում, եւ անցորդներն էլ մթան մեջ չգիտեին, թե ուր են գնում։
Պարզվեց, որ Չարլին այդ օրը նույնիսկ անկողնուց վեր չէր կացել։ Նախորդ օրը երեկոյան նա շատ էր հոգնել ու չէր հասցրել ինչպես հարկն է հանգստանալ։ Նա խորը քուն էր մտել ու երազում բուտերբրոդ էր ուտում։
Իսկ քաղաքապետ սըր Ուիլյամը շատ բարկացավ։ Նա չգիտեր, թե ինչպես պետք է վառել փողոցների լապտերները։
Եվ հանկարծ Սյուզին մի հիանալի միտք հղացավ։ Ետ վազեց դեպի Քոմոդոյի քարանձավը եւ վիշապին քաղաք առաջնորդեց։ Նրանք երկուսով շրջեցին բոլոր փողոցներում․ վիշապը կրակ արտաշնչեց ու հերթով վառեց բոլոր լապտերները։
Քաղաքի բնակիչները շատ ուրախացան։ Այդ օրից ի վեր նրանք դադարեցին վիշապից վախենալուց։ Եվ ամեն տարի, երբ լապտերավառ Չարլին արձակուրդ էր գնում, նրանք Քոմոդոյին կանչում էին, որպեսզի վառի քաղաքի փողոցների լապտերները։
Ոստիկան Արթուրը եւ նրա ոստիկանական նժույգը, որի անունը Հարրի էր, մի ժամանակ ապրում էին Լոնդոնում։ Երկուսն էլ շատ չարաճճի էին։
Իր կապույտ համազգեստը հագած, գոտուց ռետինե մահակը կախ, ամեն օր Արթուրը հեծնում էր Հարրիին եւ շրջում Լոնդոնով մեկ։
Հարրին շատ էր սիրում քայլել որեւէ ավտոբուսի ետեւից եւ այնքան արտաշնչել ապակու վրա, մինչեւ որ ապակին քրտներ։ Հետո էլ Արթուրը կանգնում էր ասպանդակներին, ձգվում էր առաջ ու քրտնած ապակու վրա զանազան ծիծաղաշարժ մռութներ էր գծում։ Հարրին էլ նայում էր այդ պատկերներին ու ծիծաղում։
Նրանք այնքան էին տարվել դրանով, որ այլեւս անպիտան մարդկանց բռնելու ժամանակ չէր մնում։ Ու մի գեղեցիկ օր էլ ոստիկանատան տեսուչ Ռեջինալդը կանչեց սերժանտին ու ասաց․
— Սերժա՛նտ։
— Այո, սըր,— զգաստ կանգնելով պատասխանեց սերժանտը։
— Սերժանտ,— հարցրեց Ռեջինալդը,— ինչո՞ւ Արթուրը անպիտաններին չի բռնում։
— Չգիտեմ, սըր,— պատասխանեց սերժանտը։
— Պետք է պարզել, սերժանտ։ Այդ գործը աչքաթող եք արել,— ասաց տեսուչ Ռեջինալդը։
— Լսում եմ, սըր,— պատասխանեց Ջորջը (այդպես էր սերժանտի անունը) եւ պատիվ բռնեց։
Հետո ելավ փողոց, հեծավ իր ձին, որը շատ լավ ձի էր ու երբեք չէր ընկնում ավտոբուսների ետեւից եւ չէր արտաշնչում ապակու վրա։ Ջորջը սկսեց շրջել Լոնդոնով մեկ՝ Արթուրին եւ Հարրիին որոնելու եւ պարզելու համար, թե ինչով են նրանք զբաղված։
Ու, վերջապես, գտավ նրանց։ Այդ պահին Հարրին արտաշնչում էր ավտոբուսի ետեւի ապակուն, իսկ Արթուրը առաջ ձգված, քրտնած ապակու վրա ծիծաղելի մռութներ էր գծում։
«Ինչ չարաճճին են,— մտածեց սերժանտ Ջորջը։— Բայց շատ հետաքրքիր գործ է… Գուցե ե՞ս էլ փորձեմ»։
Եվ նա իր ձին քշեց ավտոբուսի ետեւից, որպեսզի ձին արտաշնչի ետեւի ապակուն։ Երբ ապակին քրտնեց, Ջորջը ձգվեց առաջ եւ մատով գծեծ տեսուչ Ռեջինալդի դիմանկարը։
Այդ պահին նրան մեկ ուրիշ ոստիկան տեսավ։
Ու այդ ուրիշ ոստիկանին էլ շատ դուր եկավ ուրախ զբոսանքը, ուստի որոշեց ինքն էլ փորձել։
Իսկ կարճ ժամանակ անց ամբողջ հեծյալ ոստիկանությունը ընկել էր ավտոբուսների ետեւից։ Ձիերը արտաշնչում էին ետեւի ապակիներին, իսկ ոստիկանները ապակիների վրա մռութներ էին գծում։
Լոնդոնի բոլոր անպիտան խարդախները չգիտեին, թե ինչն ինչոց է, որովհետեւ ոչ ոք նրանց ետեւից չէր ընկնում։
— Ի՞նչ է պատահել ոստիկանությանը,— հարցնում էին նրանք իրար։
Ու, վերջապես որոշեցին պարզել, թե ինչն է պատճառը։ Եվ պարզեցին։
Պարզեցին, որ ոստիկանները ժամանակ չունեն, որ ոստիկանները ավտոբուսների ետեւի ապակիներին ծիծաղելի մռութներ են նկարում։
— Ուրախ զբաղմունք է,— ասացին անպիտանները։
Եվ վճռեցին այլեւս խարդախություն չանել։ Ամեն մեկը իր համար մի ձի գնեց, սովորեցրեց, որ ձին արտաշնչի ավտոբուսների ետեւի ապակիներին, եւ իրենք սկսեցին քրտնած ապակիների վրա զանազան մռութներ նկարել։
Լոնդոնի ոստիկանության պետը շատ գոհ էր։ Նա կանչեց Հարրիին ու Արթուրին եւ ասաց․
— Շատ խելացի բան եք մտածել։ Երկուսդ էլ՝ շատ ապրեք։
Եվ Արթուրին սերժանտի կոչում շնորհվեց։
Fill in the words
listens, busy. 1. We usually … our weekend in the country. 2. Pete often plays football … . 3. There are nice fl owers in the … . 4. My brother is going to the cinema now. He is a … . 5. Jane usually … to music in the evenings. 6. I am doing my lessons now. I am very … . 7. Ann is always at home. She plays with her toys … .2.outdoors
1.spend
2.outdoors
3.garden
4.cinema-goer
5.listens
6.busy
7.indoors
Fill in the missing letters. Tim usually sp-nds his l—sure at home. He reads books or lis-ens to music. He likes to play ind—rs. When his mother is not b-sy they go for a wa-k.
UNIT
spends, leisure, listens, indoors, walk.
Դպրոցի բակ