Կարգեր
Uncategorized

Անխելք մարդը

anxelq

Կարգեր
Uncategorized

Բարեկենդանը

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։

Կինը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։

— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։

— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։

— Այ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։

Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։

— Անցկացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

— Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Կարգեր
Uncategorized

ԴԻՋԻԹԵՔ 2019

download

Կարգեր
Uncategorized

ԻՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔԸ

Մեր տատիկի տան նվերները մենք ստացանք Ամանորից 3 օր առաջ, իսկ մեր տան նվերները՝ Ամանորին, բայց շատ անսպասելի, որովհետև մենք տոնածառի դիմաց նկարվում էինք: Նաև մենք նվեր ստացանք մեր մյուս տատիկից՝ փոքր ձկնիկներ, որոնք չորս օր անց սատկեցին, բայց միևնույն է, ես սիրում եմ Ամանորը և հավատում ամանորյա հրաշքներին:

Կարգեր
Uncategorized

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ

Աշխարհի առաջին համակարգիչը, որն աշխատանքում օգտագործել է միայն էլեկտրոնային բաղադրիչներ, մշակվել և ստեղծվել է հեռավոր 1941 թվականին: IBM ընկերության (այն ժամանակ արտադրում էր բանջարահատիչի տիպի կենցաղային իրեր) 5 ինժեներ՝ Հարվարդի համալսարանի ամերիկացի մաթեմատիկոս Հովարդ Էյքենի գլխավորությամբ, կյանքի են կոչում գյուտարար Չառլզ Բեբբիջի գաղափարները, ով դեռ 1833 թվականին մշակել էր ունիվերսալ թվային հաշվիչ մեքենայի նախագիծը, սակայն այն ժամանակվա տեխնոլոգիաների ցածր մակարդակի պատճառով չէր կարողացել իրագործել:
Ինժեներների ստեղծած հրաշքը ստանում է «Մարկ-1» անվանումը: Իրականում, մեքենան սկզբում կոչել են «Ավտոմատ հաջորդականությամբ վերահսկվող հաշվիչ», սակայն բանն այն է, որ համակարգչի գործարկման արարողության ժամանակ Հովարդ Էյքենը չի հիշատակել մեքենայի ստեղծման գործում IBM-ի որևէ դերակատարության մասին: Արդյունքում հովանավորները ետ են կանգնել, իսկ համակարգչի անվանումը ստիպված են եղել փոխել:
Համակարգչի առաջին պաշտոնական գործարկումը տեղի է ունեցել 1944 թվականի օգոստոսի 7-ին: «Մարկը» կարողանում էր 3 վայրկյանում գումարել և հանել, իսկ բազմապատկում և բաժանում էր փոքր-ինչ ավելի երկար՝ համապատասխանաբար 6 և 15,3 վայրկյանում: Ըստ էության, դա հաշվիչ էր, ընդ որում՝ շատ թույլ, եթե հաշվի առնենք ժամանակակիցների հնարավորությունները: Սակայն դեռ 1944 թվականն էր, և մեքենան, որ առանց մարդու մասնակցության ունակ էր մաթեմատիկական գործողություններ կատարել, մեծ առաջընթաց էր:
Առաջին համակարգիչն անհնար էր դնել սեղանին կամ ձեզ հետ անկողին մտցնել: Այն 4,5 տոննա կշռող գիգանտ էր: «Մարկի» լարերի ընդհանուր երկարությունը կազմում էր 800 կմ, իսկ բաղադրիչ մասերի քանակը հասնում էր 765 հազարի: Այս ամենը տեղավորվում էր 17 մետր երկարության և 2,5 մետր բարձրության, չժանգոտող պողպատից և ապակուց կազմված կորպուսում:
Նախագծի արժեքը կազմել է 500 հազար դոլար, որն այն ժամանակների համար վիթխարի գումար էր:
Արժե նշել, որ գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեի հաշվիչ մեքենան ստեղծվել է ավելի վաղ՝ 1938 թվականին, սակայն այն կազմված էր մեխանիկական հիմքի վրա: Այդ իսկ պատճառով՝ «Մարկ-1»-ը, ըստ էության, առաջինը չէ, սակայն առաջինն է, որը կազմված է միայն էլեկտրական բաղադրիչներից, ինչն էլ այն դարձնում է ավելի մոտ այն բանին, որը

Կարգեր
Uncategorized

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐԻ ՆՇԵԼԱՁԵՎԸ

Ես սիրում եմ հայկական ամանորի նշելաձևը:
Որովհետև հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր:Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը:Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել: Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը,ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը:Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձինս Մեծ Պապուկի:Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

Կարգեր
Uncategorized

ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՑԻԿ

Untitled

Կարգեր
Uncategorized

ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ

Դեկտեմբերի երեսունմեկին  բալորն իրենց տոնածառները զարդարել էին և՛ կենդանիները, և՛ մադիկ: Միայն մնացել էին եղնիկները, որոնք տոնածառ չունեին: Եղնիկներն այդ տարի Ձմեռ պապուց տոնածառ էին ուզել: Ձմեռ պապը դժվարանում էր ամեն անգամ սովորական սահնակով բոլորին նվերներ բաժանել: Գիշերվա  ժամը տասներկուսին ամբողջ աշխարհը սպասում էր ուշացած Ձմեռ պապուն: Նա ուշացել էր , որովհետև նրա սահնակը սովորական էր: Երբ Ձմեռ պապը եղնիկների կողքը կանգնած մի երեխայի նվեր էր տալիս,  եղնիկները գնացին և ուսումնասիրեցին սահնակի թելը: Հանկարծ Ձմեռ պապը մոտենում է սահնակին, եղնիկները զարմանքից կապվում են սահնակի թելից և սահնակն ու եղնիկները համ շքեղ տեսք  են ունենում համ կախարդական դառնում: Այդ օրվանից Ձմեռ պապը չի դժվարանում այդքան ճանապարհ անցնել: Եղնիկները վերցրեցին իրենց նվերները և դառձան Ձմեռ պապու օգնական վարորդը:

 

 

Կարգեր
Uncategorized

Հովհաննես Թումանյան ներկայացում

Ներկայացումն  ինձ  համար  մի քիչ ձանձրալի էր, որովհետև ես դիտել եմ այդ ներկայացումը, բացի Կիկոսի մահից:

Կարգեր
Uncategorized

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:
  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
  3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  4. Բնութագրի՛ր փշատերևին:
  5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
  6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
  7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Design a site like this with WordPress.com
Get started