Կարգեր
Ընթերցարան Uncategorized

Ես աշխատում եմ բլոգով

Բլոգն օգտակար է մարդու խոսքի , մտքի զարգացմանը, որովհետև մենք մտածում ենք, թե ինչ վերնագիր դնել մեր նյութերին, ինչպես գեղեցկացնել մեր բլոգը, որ շատ բաժանորդներ և դիտումներ ունենա, որ մարդիկ սիրով այցելեն  մեր բլոգ։ Բլոգում կարևորում եմ տեսանյութերը, որովհետև հոգնած մարդը կարող է հավես չունենալ  կարդալու, կարողանա դիտել, ինչպես նաև  դեռ կարդալ չիմացող երեխաները կարողանան դիտել և ուսումնասիրել մեր բլոգը։ Նաև ասեմ, թե ինչ բաժիններ ունեմ։ Իմ բաժիններն են Ձմեռային ճամբար, Մաթեմատիկա, Մայրենի, Ամանորյա իրարանցում, Դիջիթեք, Ընթերցարան, Թումանյանական օրեր, և Իմ հորինած հեքիաթները։Ես ձեզ նույնպես մի խորուրդ կտամ։ Կարդալ չիմացող մարդու համար դուք կարող եք  ձեր գրածը ներկայացնել տեսանյությով։

 

Կարգեր
Ընթերցարան

Թագավորի նոր զգեստը

 

                                                                                                                                                                                Հանս Քրիստիան Անդերսեն

 

Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձևության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։

Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի  արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել աշխարհի հայտնի ամենատաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստներ կարում և այդ զգեստները կարող են տեսնել միայն խելոքները։

Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կտորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն կերպ աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են անում իրենց գործը։

Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որը շուտով պիտի հագնի թագավորը։

Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։

Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։

Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում նրա  զգեստը, որն իրականում գոյություն չուներ։

Թագավորը պարզապես մերկ էր։

Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։

— Ախր թագավորը մերկ է։

Հավաքվածներն իսկույն սկսում են փսփսալ ու անկեղծանալով հաստատում, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում է, իսկ թագավորը մտածում է․

— Սրանք բոլորը հիմար են, իսկ ես պիտի գնամ մինչև վերջ։

Ու քիթը ցցած նա առաջ է անցնում, հետևից քարշ տալով հպատակներին, որոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։

 

Կարգեր
Ընթերցարան

Ձյուն

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

Design a site like this with WordPress.com
Get started