Կարգեր
Uncategorized

Մաթեմատիկա Մեկուսացման բաց թողնված աշխատանքներ

Կարգեր
Uncategorized

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
1. Օրգանական` գոմաղբ:

2. Հանքային:

3. Բակտերիոլոգիական:

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆ կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:
Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից:

Հարցեր

Ի՞նչ է պարարտանյութը:
Թվարկե՞ք պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել:
Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա:

Կարգեր
Uncategorized

Հայրենագիտություն 14․05․2020

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:
  • Տոսպ

  • Որ  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:
  • Սարդուրի

    • >Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Կարգեր
Uncategorized

Բենն ու Դենը

Untitled

Կարգեր
Uncategorized

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած վնասների հետևանքները: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:
Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը :
Երբ մարդիկ դիպչում եմ երկրագնդի վրա որևէ բույսի, բնությունը վերափոխվում է ։
2. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ:
Որ հաջորդ սերունդը մաքուր և ապահով միջավայր ունենա։
Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:
Լավ
Եվ սիրով ջրում և խնամում եմ
Կարող եք դիտել նաև այս տեսանյութը, որը Ձեզ օգտակար կլինի ՝ անտառների մասին
Ընտանիքիդ անդամների, ընկերներիդ հետ հետաքրքիր տեսանյութ, պատում պատրաստի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ:
Ովքեր կենդանիներ են պահում՝ պատումի, նկարաշարի կամ տեսանյութի տեսքով պատմում են, թե կենդանիներին ինչպե՞ս ես խնամում, կերակրում:

Design a site like this with WordPress.com
Get started