Կարգեր
Uncategorized

Փոքրիկ իշխան հատված 2

<p>Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

Սա ի՞նչ առարկա է:

Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտհպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

Նրան կապե՞մ Դու էլ հո չասի՜ր:

Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

Բայց ո՞ւր կարող է գնալ:

Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Փորձեցի

Գաղտնիքը

խորհրդավոր

դարձավ

  • Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

<style=”color:red”>ա/</style> չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատհատ

  • Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

երկար-կարճ

գեղեցիկ-տգեղ

ուղիղ-ծուռ

թավ-նուրբ

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն ածանցավոր

<style=”color:red”>բ/</style> ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ ածանցավոր

դ/ տուն ածանցավոր:

  • Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար ածական

բ/ մոլորակ գոյական

գ/ ինքնաթիռ գոյական

<style=”color:red”>դ/</style> փոքրիկ — թվական

  • Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
  • տեսավ
  • ընկավ
  • կապես
  • տխրեց
  • Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա       
Նա

ստորոգյալ   օրօրում էր

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    — Սա ի՞նչ առարկա է:

Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

Ես չեմ սիրում<style=”color:red”>,</style> երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց,

  1. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

<style=”color=red”>բ/</style>նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    Սա ի՞նչ առարկա է:
  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    Ոչմի տեղ

  1. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:</p>
Design a site like this with WordPress.com
Get started