Երբ մենք իմացանք, որ պետք է գնանք եռօրյա ճամփորդության, շատ ոգևորվեցինք, բայց ցավոք ամենաշատը 15 հոգի կարող էր մասնակցել։ Երբ հասանք տեղ, առաջինը դասավորեցինք մեր իրերը, հետո գնացինք ճաշելու,որից հետո գնացինք սեղանի խաղեր խաղալու։ Երբ մութն ընկավ, մենք բոլորով հավաքվեցիք և սկսեցինք ալյաս խաղալ։ Հաջորդ օրը սկսեցինք ձնագնդիկ խաղալով և օրն ավարտեցինք գիրք կարդալով։ Երրորդ օրը հավաքվեցինք մի փոքր նախաճաշեցինք և ետ վերադարձանք։