Կարգեր
Uncategorized

ԻՄ ուսուցիչների բլոգները

https://anjelableyan.wordpress.com/-Բնագիտության ուսուցիչի բլոգ-Անժելա Բլեյան

https://hasmikisrayelyan.home.blog/-Մաթեմատիկայի ուսուցիչի բլոգ-Հասմիկ Իսրայելյան

https://kristina6288.wordpress.com/-Մայրենիի ուսուցիչի բլոգ-Քրիստինե Շահբազյան

https://rkekejyan.wordpress.com/-Դասարանի պատասխանատույի բլոգ-Ռիմա Քեքեջյան

https://gayanesargsyanblog.wordpress.com/-Հայրենագիտության ուսուցիչի բլոգ-Գայանե Սարգսայան

Կարգեր
Բնագիտություն Uncategorized

Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  գյուղատնտեսություն՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները,
արդյունաբերություն, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը
և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:
                                                   Գյուղատնտեսություն
Հողագործություն
Ամբողջ աշխարհում մարդիկ  մշակում են  հողը, որպեսզի հաց և այլ գյուղատնտեսական մթերքներ ստանան: Զարգացած երկրներում հողագործությունը մեքենայացված է: Հողը վարելու, ցանելու, բերքը հավաքելու համար օգտագործվում են տրակտորներ, կոմբայններ և այլ  հատուկ մեքենաներ:
 Անասնապահություն
Մարդիկ  միս և կաթնամթերք  են ուտում,  օգտագործում են կենդանիների բուրդը  և կաշին: Անասուններին և թռչուններին  պահում են ընդարձակ շինություններում, որտեղ խնամքը կատարվում է հատուկ սարքավորումներով: Որոշ երկրներում ընդարձակ արոտավայրերում  անասնապահները հսկայական հոտերին հետևում են մեքենաներով, նույնիսկ փոքրիկ ինքնաթիռներով:
  Շինարարություն 
Դեռ հնուց  մարդիկ  հմուտ շինարարներ են: Մարդու ձեռքով  ստեղծված բազմահարկ շենքերը, կամուրջները, ճանապարհները վերափոխվում են շրջակա միջավայրի պատկերը:  Շինարարական մեքենաներն  ամենուրեք փորում են, հարթեցնում, ծանր բեռներ են տեղափոխում՝ մեր կենցաղը հարմարավետ դարձնելու համար:
Բայց  փայտից, քարից, ավազից ու աղյուսից, այսօր օգտագործվում են ժամանակակից շինություններ՝ երկաթ ու բետոն, ապակի, պլաստմասսա, հախճապակե  սալիկներ և այլն:
 Արտադրություն 
Աշխարհում ամեն օր հազարավոր իրեր են արտադրվում: Դրանց մի մասը  պարզունակ է՝ ափսե, գնդակ, կամ աթոռ:  Բայց կան և բարդ սարքեր, օրինակ՝ մեքենաները, հեռուստացույցներն ու համակարգիչները: Արտադրության մեջ դեռ շատ է ձեռքի աշխատանքը, գործարաններում մարդիկ աշխատում են հաստոցների և մեքենաների օգնությամբ: Զարգացած արդյունաբերությունը  երկրի հարստությունն է:
Գիրքն էլ է արտադրվում տարբեր մեքենաների օգնությամբ: Դրանցից մեկը թուղթն է կտրում, մյուսը տպագրում, մեկ ուրիշը ծալում  է տպագրված էջերը, հաջորդը սոսնձում  ու շապիկն է ամրացնում:

Կարգեր
Մայրենի

Զարմանալի Ամանոր

 

Զարմանալի Ամանորը

 

Ձմեռ էր։ Երկնքից կամաց փաթիլներ  էին թափվում։ Նապաստակը,Արջը, Առյուծը, եղնիկը եղևնի էին զարդարում իսկ գայլն ու աղվեսը վատ գործերով էին զբաղվում։ Մեկ էլ հանկարծ եղնիկն ու նապաստակը նրանց առաջարկեցին, որ գայլն ու աղվեսն էլ մասնակցեն։ Բայց նրանք չհամաձայնեցին։ Երբ նրանք գնացին հանգստանալու, գայլն ու աղվեսը գնացին և քանդեցին տոնածառը։ Այդ պահին երկնքով անցնում էր Ձմեռ պապը, և նա մի շքեղ մեծ տոնածառ նվիրեց, իսկ գայլին աղվեսին ասաց, որ իրենց խելոք պահեն։

 

Santa claus.png

 

https://hakobyangagik.art.blog/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

Կարգեր
Ընտրությամբ գործունեություն

Միջավայրի խնամք

Կարգեր
Բնագիտություն

խնայենք բնական բնականպաշարները

Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը:Բնական պաշար են նաև բույսերն  ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար  հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:
 Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:
   Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել:
Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը,  ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

ԴԱՍ

 

Design a site like this with WordPress.com
Get started