Կարգեր
Uncategorized

Բնագիտություն 27.11.2019

Հայաստանի աղբյուրներ

 

Հայաստանի և Արցախի ջրագրություն

Հայաստանի աղբյուրներ, ստորերկրյա ջրի բնական ելքեր Հայաստանի լեռնային ու դաշտային վայրերում։ Դրանց հիմնական մասը միավորվում է առվակների, առուների ու գետակների մեջ և թափվում հիմնական գետ։

Հայաստանում աղբյուրները շատ են բարձր լեռնային գոտիներում։

 

Արճակ

Արճակ անվանումով աղբյուր է եղել Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգի Արճակ գյուղի մոտ։ Հայկական մի ավանդությամբ իբր Արճակ լճակում բնակվող հրեղեն կինը մշտապես այս աղբյուրում էր լողանում, իսկ աղբյուրի ջուրը խմողը բորբոքվում է անարատ սիրով և ձեռք է բերում քաղցր երգելու ունակություն

 

 

Կարգեր
Uncategorized

Ամանօրյա խորհուրդ

Կարգեր
Uncategorized

Մաթեմատիկա 11\21\2019

 

Վարժ147

 

385<4589

22024<22316

653214<653231

35647=35647

385<3589

22024<22316

120024>119924

Վարժ148

288<295

7235>7143

5712<57182

727578>723048

7412>7404

6507>659

52785<52915

406754<406954

 

 

Վարժ149

222222 55429 6875 6869  436 412 99 8

24555 23659  98119 620 612  99

 

Կարգեր
Uncategorized

Գինու Պիտակ

Կարգեր
Uncategorized

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ

1ՄՄՍտորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:   Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:  Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Աղբյուրներ
: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ  և  մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:  Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Կարգեր
Մայրենի

Մայրենի

Աշուն

Design a site like this with WordPress.com
Get started