1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
- Կարմիրովգրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դալուկ-Դժգույն, գույնը գցած, գունատ:
Մարմանդ- Մեղմ, հանդարտ։
Օրան- Քաղած հացահատիկի խուրձ։
Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ։
- Կանաչովգրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
Քուն- քնած
Մշուշ-մեգ
Ժիր- առույգ
Առավոտ-լուսաբաց
- Կապույտովգրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
Գրական, շաղել, փախչել, ,աղել, շողալ, բարցրացան։
- Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա
որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
- Գտի՛ր թաքնված բառերը՝սեեչղատայբնու, ճեայբմենփյուրայբ, լյունեչռա
Բու սեղան ճամբար