1.Կարդա՛ Ստեփան Զորյանի] Փիլոսը հեքիաթը:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները.
գյուղացու մեկը-գյուղացու տղան,
գլխով անցածը-տեղի ունեցած բան,
պարի տաք ժամանակը-թեժ,
հայ-հույ անել-շուխուր անել,
շունչը իրեն քաշել-վախենալ,
վազելը մեկ անե-արգաընթաց,
հանդ-արտ,
հանդիմանել-հակաճառել,
գավազան-փայտ:
3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:
Փիլոսը ասեղ է գտել
Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:
Փիլոսը կատվի ձագ է գտել
Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:
Փիլոսը նապաստակ է գտել
Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի» է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:
Փիլոսին հորթ պատահեց
Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:
Փիլոսը մեռելի հանդիպեց
Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:
-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:
Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:
Փիլոսի հարսանիք է հանդիպում
Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:
Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.
-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…
Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում:
Փիլոսը հանդիպում է տերտերի
Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:
Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան
Փիլոսը արջ է հանդիպում
Մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:
Փիլոս, դու փիլո՜ս…
Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.
-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…
Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:
Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:
Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում: