Կարգեր
Uncategorized

Դոնալդ Բիսեթ Վիքեպեդիա

image-w240 (անգլ.՝ Donald Bisset1910 թ., օգոստոսի 3 — 1995 թ., օգոստոսի 18), հայտնի անգլիացի մանկագիր, նկարիչ և դերասան, թատրոնի ռեժիսոր։

Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին ԱնգլիայիԲրենտֆորդ քաղաքում։ Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները։ Շատ հաճախ նա նաև խաղացել է այդ ներկայացումներում։ 1954 թվականին նա հրատարակում է իր հեքիաթների առաջին գիրքը՝ «Կարդա՛ ինքդ» վերնագրով, որին հաջորդում են «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը։ Բոլոր հեքիաթների նկարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը։

Բիսեթը մահացել է 1995 թվականի օգոստոսի 18-ին Լոնդոնում։

Կարգեր
Uncategorized

Մրջյունն ու շաքարը-Դոնալդ Բիսեթ

Donald

Մորաքույր Լյուսին տուն եւ այգի ուներ։ Մորաքույր Լյուսին ապրում էր տանը, իսկ այգում բնակվում էին մրջյունները։

Մի անգամ Թոմաս մրջյունն ասաց․

— Գնամ մի համեղ բան գտնելու։

Նա տան դռան տակով սողաց ներս ու հայտնվեց խոհանոցում, որտեղ դրված էր պահարանը։ Հետո պահարանի դռնակով հասավ բանալու անցքին ու՝ պըլըստ, ներս մտավ։

Հայտնվելով պահարանի մեջ, նա շուրջը նայեց, տեսավ շաքարավազով լի մի խոշոր տուփ եւ բացականչեց․

— Հենց սա էլ իմ սիրած համեղ բանն է։

Եվ առանց երկար մտածելու, վրա տվեց շաքարավազին, որը քաղցր էր, ինչպես բոլոր իսկական շաքարավազները։ Թոմասը կերավ, կերավ, գիրացավ, գիրացավ… մինչեւ որ վերջնականապես կշտացավ։

Ու մտածեց, որ տուն գնալու ժամանակն է․ փորձեց դուրս գալ բանալու անցքով, բայց այնքան էր գիրացել, որ չկարողացավ սողոսկել փոքրիկ ճեղքով։

Խեղճ Թոմասը նստեց ու լաց եղավ։ Նա գիտեր, որ մայրիկը իրեն սպասելու է եւ պիտի հուզվի։ Մի անգամ էլ փորձեց սողոսկել բանալու անցքով, բայց չհաջողվեց։ Շատ էր գիրացել։

Նիհարելու համար նա ստիպված եղավ մարմնամարզություն անել։ Նստում էր, ելնում, մեկ՝ շնչում էր, երկու՝ արտաշնչում․ մեկ֊երկու, մեկ֊երկու։ Վազվզում էր պահարանում, մինչեւ որ դարձավ այնպիսին, ինչպես առաջ։

Արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ զգաց որ քաղցից ուժասպառ է եղել։

«Վատ չէր լինի, եթե ճամփա ընկնելուց առաջ մի կտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարակտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարավազ կերավ։

Շաքարավազն էլ ախր շատ համեղ էր։ Ու նա նորից վրա տվեց։ Երեւի ուզում էր ուժ հավաքել, որպեսզի կարողանա շուտ հասնել տուն։ Բայց երբ նորից փորձեց անցնել բանալու անցքով՝ չկարողացավ։ Դարձյալ գիրացել էր։

Ստիպված նորից սկսեց մարմնամարզությամբ զբաղվել։ Մեկ֊երկու, մեկ֊երկու, մեկ֊երկու։

Եվ հիմա արդեն Թոմասը հասկացավ՝ քաղցած լինես, թե ոչ, բայց եթե ուզում ես տուն հասնել, լավ կլինի շաքարավազ չուտես։

Ուստի բարեհաջող անցավ բանալու անցքով, պահարանի դռնակով իջավ ցած, խոհանոցի դռան տակով դուրս սողաց եւ հայտնվեց այգում։

Տուն վերադառնալով, նա մորը պատմեց շաքարավազի հետ ունեցած իր արկածների մասին։ Մայրիկը կանչեց բոլոր մրջյուններին ու ասաց․

— Մենք պետք է խոսենք մորաքույր Լյուսիի հետ։ Եվ մրջյունները անցան այգու միջով, հասան տուն, դռան տակով սողացին ներս, խոհանոցով անցան միջանցք, այնտեղից էլ՝ մորաքույր լյուսիի հյուրասենյակը։ Գորգի վրայով գնացին դեպի աթոռը, որին նստել էր մորաքույր Լյուսին, ապա աթոռի ոտքով բարձրացան վեր, դեպի նրա ծունկը։

Մրջյուններին տեսնելով, մորաքույր Լյուսին շատ ուրախացավ։ Նրանք միաձայն պատմեցին, թե ինչպես է Թոմասը կարողացել պահարանի բանալու անցքով ներս սողոսկել մինչև շաքարավազ ուտելը եւ չի կարողացել ետ դառնալ շաքարավազ ուտելուց հետո։։

Եվ մորաքույր Լյուսին խոստացավ, որ այսուհետեւ փոքրիկ մի պնակով լի շաքարավազը կդնի հատակին՝ հատկապես մրջյունների համար։ Եվ բոլոր մրջյունները հերթով շնորհակալություն հայտնեցին մորաքույր Լյուսիին, հրաժեշտից առաջ խուտուտ տալով համբուրեցին նրան ու վերադարձան տուն։

Կարգեր
Uncategorized

Վագրի վրա մռնչացող տղան

Վագրի վրա մռնչացող տղան (3)

Կարգեր
Uncategorized

390px-Mount_Ararat_and_the_Araratian_plain_(cropped)

Կարգեր
Uncategorized

Արարատ

Արարատ (թուրք.՝ Ağrı Dağı, քրդ.՝ Çiyayê Agirî), հանգած հրաբուխ Թուրքիայում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[2]։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռն է[3]։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։

«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։ Լեռան թուրքերեն անունը Ağrı Dağı է, ağrı՝ բառացի թարգմանաբար նշանակում է ցավ, տառապանք։

Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռների» վրա։

Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական հայրենիքի մի մասը։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»:

19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ հայկական ժամանակակից առաջին պետական կառույցը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին, հաճախ անվանվել է Արարատյան Հանրապետություն կամ Արարատի Հանրապետություն, քանի որ այն կենտրոնացած էր Արարատյան դաշտում[4][5][6]։

Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեքսեյ Զդոռովենկոն, Մատվեյ Չալպանովը։

Կարգեր
Uncategorized

Շուն Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտանի շունը կամ շունը (հոգնակի՝ շներ) շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։[1]

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում։[2]

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը։[3]

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։[4] Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։[5]

Կարգեր
Uncategorized

Ճանապարհորդ Ջեկոն

jekounnamedՋեկոն

Կարգեր
Uncategorized
Design a site like this with WordPress.com
Get started