Կարգեր
Uncategorized

Գարնանամուտ Համո Սահյան

download

 

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

 

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը.
  2. Շարունակի՛ր.

Երբ գարունը գալիս է, …

Երբ ծառերը ծաղկում են, …

Երբ արևը ժպտում է, …

  1. Նոր վերնագրեր մտաշի՛ր յուրաքանչյուր քառատողի համար.

 

 

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started