
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
Հարցեր և առաջադրանքներ
- Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը.
- Շարունակի՛ր.
Երբ գարունը գալիս է, …
Երբ ծառերը ծաղկում են, …
Երբ արևը ժպտում է, …
- Նոր վերնագրեր մտաշի՛ր յուրաքանչյուր քառատողի համար.