Բլոգն օգտակար է մարդու խոսքի , մտքի զարգացմանը, որովհետև մենք մտածում ենք, թե ինչ վերնագիր դնել մեր նյութերին, ինչպես գեղեցկացնել մեր բլոգը, որ շատ բաժանորդներ և դիտումներ ունենա, որ մարդիկ սիրով այցելեն մեր բլոգ։ Բլոգում կարևորում եմ տեսանյութերը, որովհետև հոգնած մարդը կարող է հավես չունենալ կարդալու, կարողանա դիտել, ինչպես նաև դեռ կարդալ չիմացող երեխաները կարողանան դիտել և ուսումնասիրել մեր բլոգը։ Նաև ասեմ, թե ինչ բաժիններ ունեմ։ Իմ բաժիններն են Ձմեռային ճամբար, Մաթեմատիկա, Մայրենի, Ամանորյա իրարանցում, Դիջիթեք, Ընթերցարան, Թումանյանական օրեր, և Իմ հորինած հեքիաթները։Ես ձեզ նույնպես մի խորուրդ կտամ։ Կարդալ չիմացող մարդու համար դուք կարող եք ձեր գրածը ներկայացնել տեսանյությով։