Կարգեր
Uncategorized

Սև ոչխարը: Բրունո Ֆերեո

Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»

Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։

Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։

Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։

Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

Առաջադրանքներ

1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմել պատմվածքը:   

Կար մի սև ոչխար,նա հոտում միակն էր, իսկ մնացած բոլորը՝սպիտակ էին: Ոչխարները       ատում էին նրան  և շատ վատ   վերաբերվում ու ծաղրում էին սև ոչխարին,  և  երբ նա լաց էր լինում, նրանք իրենց լավ էին զգում: Հոտում կար առաջնորդ,Բելինդա անունով՝ սպիտակ ոչխար, որը բոլորից շատ էր ճնշում սև ոչխարին, և նա մի օր որոշում է     ճամփորդել: Ճանապարհին հանդիպում  է սև ոչխարների հոտին  և նրանք Բելինդայի հետ  վարվում են այնպես, ինչպես ինքն էր վարվում այն խեղճ սև ոչխարի  հետ, նա իրեն վատ զգալով  փախչում է: Ճանապարհին հանդիպում է մեկ այլ շատ անսովոր հոտի, որտղ կային և՛ սև, և՛  մոխրգույն ,և՛ սպիտակ, և՛ պուտիկավոր ոչխարների: Բելինդան նրանց տեսնելով ՝ որոշում է փախչել, բայց նրան է մոտենում  մի սիրալիր սև  ոչխար, և առաջարկում է միանալ իրենց հոտին: Բելինդան երկու օր մնալով նրանց հետ, որոշում է վերադառնալ տուն, նրանց հրաժեշտ տալով ասում է, որ իրենց հոտն աշխահի լավագույն հոտն է:

2. Առանձնացրու երեք համեմատաբար ինքնուրույն հատված: Համեմատիր իրար հետ:

3. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:

Ստեղծագործության գաղափարը այն է, որ մարդիկ իրավունք ունեն տարբերվելու, բայց հասարակությունը չպետք է նրանց  դուրս մղի իրենց շրջապատից:

4. Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորեք:

5. Նկարագրեք իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ

Կարգեր
Uncategorized

Գարնանամուտ Համո Սահյան

download

 

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

 

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը.
  2. Շարունակի՛ր.

Երբ գարունը գալիս է, …

Երբ ծառերը ծաղկում են, …

Երբ արևը ժպտում է, …

  1. Նոր վերնագրեր մտաշի՛ր յուրաքանչյուր քառատողի համար.

 

 

Կարգեր
Uncategorized

download

Կարգեր
Uncategorized

Կապույտ լուսացույցը Ջանի Ռոդարի

 

 

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանք

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:
2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:
3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։
4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:
5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկն.րս, կես.ր, սարդ.ստայն, ան.գուտ, ականջ.ղ, տար.րինակ, վատ.րակ, չ.գտագործել:

6. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Կարգեր
Uncategorized

Տրամաբանական հարցեր

http://infoman.am/tester/1020-test-tramabanakan-harcer.html

Կարգեր
Uncategorized

Ա. Խնկոյան «Ծիծեռնակին»

Թեթև, թեթև թևով արի.
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի

Արի՜, արի՜ , սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:

Արի՜, արի՜ , սիրուս ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:

Ծիծեռնակով գարուն կգա,
Անծիծեռնակ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:

Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի,՜, արի՜, գարուն դու բեր

Կարգեր
Uncategorized

download

Կարգեր
Ընթերցարան Uncategorized

Ես աշխատում եմ բլոգով

Բլոգն օգտակար է մարդու խոսքի , մտքի զարգացմանը, որովհետև մենք մտածում ենք, թե ինչ վերնագիր դնել մեր նյութերին, ինչպես գեղեցկացնել մեր բլոգը, որ շատ բաժանորդներ և դիտումներ ունենա, որ մարդիկ սիրով այցելեն  մեր բլոգ։ Բլոգում կարևորում եմ տեսանյութերը, որովհետև հոգնած մարդը կարող է հավես չունենալ  կարդալու, կարողանա դիտել, ինչպես նաև  դեռ կարդալ չիմացող երեխաները կարողանան դիտել և ուսումնասիրել մեր բլոգը։ Նաև ասեմ, թե ինչ բաժիններ ունեմ։ Իմ բաժիններն են Ձմեռային ճամբար, Մաթեմատիկա, Մայրենի, Ամանորյա իրարանցում, Դիջիթեք, Ընթերցարան, Թումանյանական օրեր, և Իմ հորինած հեքիաթները։Ես ձեզ նույնպես մի խորուրդ կտամ։ Կարդալ չիմացող մարդու համար դուք կարող եք  ձեր գրածը ներկայացնել տեսանյությով։

 

Կարգեր
Uncategorized

Փարպի

https://hy.wikipedia.org/wiki/%D5%93%D5%A1%D6%80%D5%BA%D5%AB

 

 

Կարգեր
Uncategorized

Փարպի

Design a site like this with WordPress.com
Get started