Մայրենիի Ստուգատես

Հարց 1

Հարց 2

Հարց 3

Բենի երազը

Բենը մտածեց ի՞նչ կա աշխարհից դուրս, եթե արևի շուրջ պտտվում են շատ մոլորակներ ուրեմն այդ մոլորակներն էլ ինչ որ հետաքրքիր բան ունեն։ Որոշեց այցելել։ Երբ հասավ մոլորակ նա շատ զարմացավ՝ ամեն ինչ շատ նման էր իր մոլորակին, բայց նրան անպատճառ ինչ որ բան զվարճացնում էր, ուրախացնում։ Նա հպարտ էր։ Այդ պահին նրան արթնացրեց իր մայրը և ասաց, որ դպրոց գնալու ժամն է։ Դպրոցում Բենի միտքը միայն տարված էր իր երազով։ Նա որոշեց, որ պետք է այցելի այլ մոլորակ։ Այդ ժամանակ Բենը ընդամենը 7 տարեկան էր։ 2 տարի անց նա պատրաստեց իր սարքը, որով կորող էր թռչել այլ մոլորակ։ Իր սարքի մասին ոչ ոք չգիտեր, քանի որ մտածում էր, որ իրեն կծաղրեն։ Երկու շաբաթ անց նրա ծնողները մեկնեցին այլ երկիր գործուղման։ Եվ Բենը պատրաստվեց իր թռիչքին։ Սկզբից վերանայեց սարքը և հետո թռավ։ Ճանապարհին նա կանգ առավ մի մոլորակի վրա։ Այնտեղ նրան մոտ եկավ մի թափանցիկ տարօրինակ կենդանի։Կենդանին տարօրինակ տեսք ուներ, ինչը վեխեցնում էր Բենին։ Այդ տիեզերական երևույթները Բենին անսովոր էին։
Բենը երկրի մակերևույթից 700մլրդ կմ հեռավորության վրա էր գտնվում և այդ պահին նա նկատեց տիեզերական առաստաղ, որում նկատելի էր մեկ անցք։ Բենը մոտեցավ այդ անցքին և հայտվեց նոր վայրում։ Հայտնվեց մի նոր աշխարհում, տեսարանը շատ գեղեցիկ էր։ Այդ աշխարհում բարի մարդիկ ապրում էին կյանքի 2-րդ փուլ։
Այնտեղ ամեն ինչ հրաշքով էր տեղի ունենում։ Բենին ընդունեցին սիրով, քանզի նրանք էին կառուցել Բենի երազը, որպեսզի հանդիպեն այդ հետաքրքիր երիտասարդի հետ։ Բենը շատ ընկերներ ձեռք բերեց։ Բենի վերադառնալու ժամանակն էր, քանի որ ծնողների վերադարձի օրն էր։ Գնալուց առաջ նրա ընկերներից մեկը նրան տիեզերային հղում տվեց, որի օգնությամբ Բենը կարող էր հանդիպել կյանքի 2-րդ փուլ ապրող իր ընկերներին։ Ամեն գիշեր Բենը տիեզրական հղումի օգնությամբ այցելում էր ընկերներին։ Որոշ ժամանակ անց Բենը սովորեց ինքնուրույն պատրաստել տիեզերական հղում և ճամբորդել այլ մոլորակներ։

Հարց 4

Design a site like this with WordPress.com
Get started